Մարքեթինգ-մենեջմենթ` փիլիսոփայություն, կենսաձև, մտածելակերպ

1914876_983332595036095_2762192003506858459_n

Ո՞վ է մարքեթոլոգը, ո՞վ է մենեջերը, ի՞նչ է նշանակում մարքեթինգ-մենեջմենթ, հայ հանրությունը նախընտրում է շեֆերի, թե՞ լիդերների:
Մարքեթինգի մասին հանրային ընկալման բավական լայն ու հակասական ամպ է ձևավորվել մեր իրականության մեջ: Վերջինս բխում է մի շարք օբյեկտիվ և որոշ սուբյեկտիվ պատճառներից:

Արամը` դիցուք լեզվաբան է, ով մարքեթինգի մասին ունի մակերեսային պատկերացումներ: Նա ճանաչում է առաքիչի, ով ներկայանում է` որպես մարքեթինգի մենեջեր, նա հեռուստացույցով տեսնում է հետազոտությունների արդյունքեր ներկայացնող տղամարդու, ով ղեկավարում է մարքեթինգային ընկերություն, նա ֆեյսբուքում տեսնում է մարքեթինգային մեկ այլ ընկերության գովազդ, որը առաջարկում է լոգոտիպեր, միջոցառումների իրականացման ծառայություն: Արամն անընդհատ լսում է մարքեթինգային ռազմավարություն, մարքեթինգային խնդիրներ արտահայտությունները, բայց լավ չի հասկանում` արդյուքնում ինչի մասին է խոսքը: Հասկանալի է, որ վաճառքի ու սպառողների հետ կապ ուենցող ինչ-որ բան է, բայց արդյո՞ք այդպես է…

16048657-Abstract-word-cloud-for-Marketing-management-with-related-tags-and-terms-Stock-PhotoԴեռ կվերադառնանք Արամի թեմային: Փորձենք պատասխանել գրառման սկզբում ընդգրկված վերջին հարցին: Հայ հանրությունը նախընտրում է շեֆերի, թե՞ լիդերների: Եթե ինձ նման հարց տային, առանց տատանվելու, վստահ կպատասխանեի, որ հայ հանրության մեջ մեծամասնությունը նախընտրում է շեֆերի, բայց պատասխան հարց կհղեի. արդյո՞ք շեֆերի նախընտրող մեծամասնությունը մեր հանրության ամենաարդյունավետ աշխատող, ամենաշատ արժեք ստեղծող ու ամենից շատ վարձատրվող հատվածն է… Այո, մեր մենթալիտետային առանձնահատկությունները միշտ չէ, որ թույլ են տալիս իրականացնել որակյալ մենեջմենթ առանց «բոսային» դրսևորումների, բայց նման մեծամասնությամբ հանրության մեջ հանդիպող լիդերներն ու համապատասխան թիմերն էլ ունիկալ են:

Մարքեթինգ-մենեջմենթը մարքեթինգային սկզբունքերի վրա հիմնված կառավարման ձև է: Մարքեթինգ-մենեջմենթ իրականացնում է այն ղեկավարն, ով որոշումների կայացման գործընթացում առաջնորդվում է մարքեթինգային փիլիսոփայությամբ: Մարքեթինգ-մենեջերի համար աշխատողը ինքնաարտահայտման հարթակ կամ անձնական շահեր իրականացնող ռոբոտ չէ: Աշխատողը փոխանակման կողմ է, որին պետք է տալ որակյալ միջավայր, դրսևորման հարթակ և ամենակարևորը` առողջ ու մրցունակ գաղափարական ամպ: Հնարավոր չէ փողով, անձնական խարիզմայով, ահաբեկելով կամ ճնշելով ստանալ այնպիսի աշխատանքային արդյունք, որպիսին ստացվում է մոտիվացված, երջանիկ, գաղափարական ընկերոջից: Մարքեթինգ-մենեջերի համար աշխատողն ընդհանուր գաղափարներ կրող ընկեր է, ով կիսում է որաշակի պատասխանատվություն:

Լեզվաբան Արամը, ով պարտավոր չէր ամեն ինչ իմանալ մարքեթինգի մասին… դե լավ չափազանցնում եմ, մարքեթինգի մասին ամեն ինչ ոչ ոք չգիտի, ուր մնաց Արամն իմանար… Այսպիսով, լեզվաբան Արամն, ով պարտավոր չէր շատ բան իմանալ մարքեթինգի մասին, օբյեկտիվորեն կարող էր չհասկանալ, թե ով է ի վերջո մարքեթոլոգը:

Մարքեթոլոգն այն մարդն է, ով անկախ գործունեության ձևից, տեխնոլոգիական առանձնահատկություններից ու նեղ մասնագիտական տեսակներից կրում է մարքեթինգային մտածելակերպ: Մարքեթլոգը հետաքրքրված է սպառողներով շատ ավելի շատ, քան ակնկալում էր ընդամենը վաճառք ապահովելու ակտը: Մարթեքոլոգը ցանկանում է երկարաժամկետ հարաբերություններ հաստատել սպառողների հետ, ստեղծել նոր արժեքներ: Մարքեթինգի բաժնում պարզապես աշխատող անհատի ու մարքեթոլոգի մեջ կան մի շարք տարբերություններ:

Մարքեթոլոգը չի զբաղվում մարքեթինգով փող աշխատելու համար, այլ ինքն իրեն հաճելի կենսաձևն է իրականացնում, որի ընթացքում ցանկացած անհատ էլ դեմ չէր լինի փող աշխատել: Մարքեթոլոգը ունի ուրույն ու տարբերվող մտածելակերպ, որը բնորոշ է միայն այս մասնագիտությանը: 21-րդ դարում դրսևորման հարթակներն ու տեխնոլոգիական լուծումներն արագ են փոխվում, մարքեթինգը, շատ դիսցիպլինների նման ձևափոխություններ է կրում, բայց և այնպես կա անփոփոխ իմաստային առանցք, որը էվոլուցիոն բոլոր փուլերում, տարբեր հասարակարգերում ու միջավայրերում չի կորցնում իր արդիականությունը:

 

Հեղինակ՝ Տարոն Պարսամյան, Մարքեթինգի հայկական ակումբի նախագահ

Comments

comments