ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մարքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբը հիմնադրվել է 2010 թվականի մարտի 10-ին մարքեթինգ մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Տարոն Պարսամյանի նախաձեռնությամբ և մի խումբ համակուրսեցիների աջակցությամբ:
 
35771_122921511084665_2708780_n
 
Ակումբը իրավաբանական գրանցում և հասարակական կազմակերպության կարգավիճակ է ստացել 2011 թվականի օգոստոսի 3-ին:
Սկզբնական շրջանում լինելով ուսանողական էնտուզիազմի վրա հիմնված նախաձեռնություն` այսօր Մարքեթինգի հայկական ակումբը հանդիսանում է ՀՀ մարքեթինգի բնագավառի ամենաակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպությունը:
 
303107_252948811415267_411486294_n
 
Ակումբի անդամների շարքերում են մեր երկրի առաջատար բուհերի մարքեթինգ մասնագիտության ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, ինչպես նաև  իրենց կրթությունը արտասահմանյան տարբեր համալսարաններում շարունակող հայ մարքեթոլոգներ:
 
946553_568497346527077_1239802724_n
 
Ակումբի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում շփվելու ոլորտի պրոֆեսիոնալների և առաջատար մասնագետների հետ, ինչը հնարավորություն է տալիս դեռևս ուսանողական տարիներից տեսանելի լինել աշխատանքի շուկայում:
 
1920018_730287087014768_7576196234844254847_n
 
Հիմնադրման առաջին տարում լուծելով հիմնականում կազմակերպչական խնդիրներ` Մարքեթինգի ակումբը այսօր հնարավորություն ունի իր բազմաթիվ ադնամների համար իրականացնել տարրատեսակ մասնագիտական ծրագեր, լուծել նրանց հուզող խնդիրներ և երիտասարդների առաջարկած նախաձեռնությունները կյանքի կոչել սեփական մարդկային և ֆինանսական ռեսուրսների հաշվին:
 
11133975_888207211222754_2831501170734640139_n
 

ՆՊԱՏԱԿՆԵՐ և ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Նպաստել ՀՀ-ում մարքեթինգի ոլորտի զարգացմանը:
  2. Աջակցել նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ մարքեթոլոգներին:
  3. Նպաստել աշխարհի տարբեր երկրներում մարքեթինգով զբաղվող հայերի միջև շփման դաշտի ստեղծմանը, փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:
  4. Երիտասարդության շրջանում քարոզչություն իրականացնել դեպի մասնագիտական առաջընթացը, ինքնակատարելագործման ձգտումը և պրոֆեսիոնալիզմը:
  5. Նպաստել ուսանող-մարքեթոլոգների շրջանում աշխատանքի շուկայի վերաբերյալ շարունակական ինֆորմացիայի տրամադրմանը:
  6. Նպաստել մարքեթինգի ուսուցման և աշխատաշուկային համապատասխան մեթոդների ներդրմանը:
  7. Նպաստել մարքեթինգով զբաղվող անհատների, կառույցների, հաստատությունների, կազմակերպությունների կայացմանը, դրանց միջև սերտ կապերի և համագործակցության հաստատմանը, ինչպես նաև տեղեկատվության և փորձի փոխանակմանը՝ կազմակերպելով մշտական հանդիպումներ, ցուցահանդեսներ և կոնֆերանսներ, ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ միջոցառումներ:
  8. Նպաստել ՀՀ-ում մարքեթինգային կազմակերպությունների սերտ համագործակցությանը բոլոր շահագրգիռ պետական, մասնավոր կազմակերպությունների, անհատների և միջազգային կազմակերպությունների հետ, ի շահ ոլորտի զարգացման:
  9. Նպաստել մարքեթինգի կիրառման գաղափարների տարածմանը և քարոզչությանը:

Մեր արժեքները

Հարգանք առ մարդը
Թիմային աշխատանք
Ազնվություն
Հավատարմություն
Պրոֆեսիոնալիզմ
Նորարարություն
Պատասխանատվություն
 

Մեր առաքելությունը

Հասարակական ակտիվ գործունեության շնորհիվ պրոֆեսիոնազլիմի և ինքնակատարելագործման ձգտող մարքեթոլոգների համար ապահովել դրսևորման դաշտ և հնարավորություններ:

Մեր տեսլականը

Մենք երազում ենք կառուցել պրոֆեսիոնալ մարքեթոլոգների մեծ համայնք, որն իր գործունեությամբ կնպաստի սպառողների կյանքի որակի բարելավմանը ամբողջ աշխարհում:

Մեր Թիմը

  • Տարոն Պարսամյան
    Տարոն ՊարսամյանՆախագահ
  • Հրանտ Զիրոյան
    Հրանտ ԶիրոյանՄենեջերների խորհրդի անդամ
  • Հակոբ Բաղդասարյան
    Հակոբ ԲաղդասարյանՄենեջերների խորհրդի անդամ
  • Անի Խանզադյան
    Անի ԽանզադյանՄենեջերների խորհրդի անդամ
  • Արման Վարդանյան
    Արման ՎարդանյանՄենեջերների խորհրդի անդամ
  • Ալֆրեդ Պետրոսյան
    Ալֆրեդ ՊետրոսյանՄենեջերների խորհրդի անդամ
  • Լևոն Ստեփանյան
    Լևոն ՍտեփանյանՄենեջերների խորհրդի անդամ
  • Գևորգ Միրիբյան
    Գևորգ ՄիրիբյանՄենեջերների խորհրդի անդամ
  • Տաթև Բաղդասարյան
    Տաթև ԲաղդասարյանՄենեջերների խորհրդի անդամ
  • Անի Մինասյան
    Անի ՄինասյանՄենեջերների խորհրդի անդամ