Armenian Marketing Club-ի հետազոտական կենտրոնը կներկայացնի իր առաջին աշխատանքը

2015 թվականի դեկտեմբերի 15-ին հայտարարել էինք, որ մենեջերների խորհրդի նիստում հաստատվել է հետազոտական կենտրոն հիմնադրելու գաղափարը:
Շուրջ հինգ ամիս տևած նախապատրաստական աշխատանքների և փորձագիտական վերլուծությունների արդյունքում հստակեցնելով կենտրոնի գործունեության ձևաչափը` արդեն տրվել է հետազոտական աշխատանքների մեկնարկը:

13263953_1097054727004667_3509429501873764613_n

Հունիսին մասնագիտական շրջանակներին կմատուցվի առաջին աշխատանքի արդյունքը:
Հետազոտական կենտրոնը ղեկավարում է Hakob Baghdasaryan-ը: Հակոբն ավելի քան 4 տարի է, ինչ մեր ակումբի անդամ է, աշխատում է Beeline ընկերության մարքեթինգային բաժնում, սովորում է ՀՊՏՀ ասպիրանտուրայում (մարքեթինգ):

researchՀետազոտական կենտրոնն իր աշխատանքներում օգտագործում է մեր ողջ մասնագիտական թիմի նյութական և փորձագիտական ներուժը: Ծրագրերին ներգրավվում են նաև մեր ուսանողական թիմի անդամները:

Առաջիկա ներկայացումը տեղի կունենա հունիսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:

Comments

comments