BRICS-ն անցնում է վճռական գործողությունների

IMG_4133BRICS-ի երկրները Շանհայում բացել են Նոր զարգացման բանկը, որն, ըստ գաղափարի, կզբաղվի անդամ երկրների ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելով:

Այս գաղափարին կողմ են եղել միության բոլոր երկրները` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը: Բանկի ստեղծման առաջարկն առաջին անգամ արվել է 2012 թվականին, սակայն նախագիծը ձգձգվում էր գլխամասի վայրի ընտրության, կառավարման համակարգի և ֆինասավորման մասին երկար բանակցությունների պատճառով:

maxresdefault
Բանկը բացվել է BRICS-ի երկրների` Ուֆայում տեղի ունեցած վերջին հանդիպումից երկու շաբաթ անց, որտեղ քննարկվում էր նախագծի վերջին դետալները: Այդ ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սեգեյ Լավրովը հայտարարեց, որ BRICS-ը միաժամանակ հանդիսանում է և՛ արդյունք, և՛ շարժիչ աշխարհում տեղի ունեցող դինամիկ փոփոխություններին` դառնալով նոր բազմակենտրոն համակարգ միջազգային հարաբերություններում:

BRICS-ի անդամ երկրները մեկ անգամ չէ, որ քննադատել են ՀԲ-ին և ԱՄՀ-ին  կարևորագույն որոշումների ժամանակ իրենց ձայների ադեկվատ քանակից զրկելու համար: Հենց այդ պատճառով է, որ շատերն այս բանկը համարում են մրցակից Համաշխարհային բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին, սակայն BRICS-ում պնդում են, որ այն չի ստեղծվել որպես նշված կազմակերպությունների մրցակից:

BRICS
«Մեր նպատակն է ոչ թե քննադատել գործող համակարգը, այլ բարելավել և կատարելագործել այն մեր ձևով»,- այս մասին հայտարարեց Նոր զարգացման բանկի նախագահ, հնդկացի Վաման Կամատը:

Նոր բանկը, ինչպես սպասվում է, առաջին ներդրումները կանի արդեն հաջորդ տարվա սկզբում: Որպես նոր և շատ կարևոր նախագիծ` նախատեսվում է Մետաքսի ճանապարհի կառուցումը Չինաստանի հետ: Բանկը մասնագիտանալու է անդամ երկրների տարածքում ենթակառուցվածքներին վերաբերող նախագծերում: Բայց, այդ ամենի հետ մեկտեղ, Ռուսաստանի ֆինանսների նախարար Սիլուանովի խոսրով, բանկը բաց է նոր անդամներ ընդունելու համար: BRICS-ի երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 2.83 միլիարդ (աշխարհի բնակչության 42%-ը), այդ երկրները զբաղեցնում են աշխարհի տարածքի 26%-ը, նրանց ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 15.435 տրիլիոն դոլլար, ինչը համաշխարհային ՀՆԱ-ի 14.6%-ն է:

Comments

comments